Արցախը ծնկի չի գալու. Արայիկ Հարությունյան
Ադրբեջանը հումանիտար օգնությունը Արցախի տարածք մատակարարելուն խոչընդոտելով ակնկալում է ծնկի բերել արցախցուն, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա Արցախից միացել էր տեսակապով է։
«Մենք կարողանում ենք հարգել, բայց ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից ակնկալիքներ չկան, մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Հազարամյակներով ժառանգված արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,– նշեց Հարությունյանը։