Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։
2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Ռուս խաղաղապահների արդեն նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը օրեր առաջ լքել էր Լեռնային Ղարաբաղը։
Ապրիլի 25-ին Լենցովը փոխարինել էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։ Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։