Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Իսկական բում. Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ նվիրել պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական պատգամավորների համար սկսվում են երանելի ժամանակները. առաջիկա ամիսներին շրջագայությունների իսկական բում է սպասվում նրանց: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ շռայլել պատգամավորներին, ընդ որում՝ Սիմոնյանը բարեհաճ է գտնվել թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ. նրանք ողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների մեջ կլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշնան առաջին ամիսն ակտիվ գործուղումներով կսկսի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. վերջինս սեպտեմբերի 4-5-ը կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար: Պետբյուջեի հաշվին գործուղման կգնա նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա սեպտեմբերի 10-14-ը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարության հարցերի և Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին:

Ընդդիմադիրները նույնպես հետ չեն մնա այս գործուղումների շռայլություններից: Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորք կմեկնեն Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը և Արփինե Դավոյանը: ՔՊ-ականների թանկարժեք շրջագայությունները կշարունակվեն նաև հոկտեմբերին: Հոկտեմբերի 5-10-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Կոպենհագեն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը: Արմեն Գևորգյանը 2023 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ստրասբուրգում կլինի: Շրջագայությունների շքերթը եզրափակում է Մարիա Կարապետյանը. նա «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» նորաստեղծ նախաձեռնության առաջին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կգործուղվի Լոնդոն:

Շրջագայությունների այս մեծ ցանկից արդեն հասկանալի է, որ ՔՊ-ականները «մեծ ախորժակով» են սկսում աշունը, բայց թե մեր պետությանը ինչ օգուտ են տալիս ՔՊ-ականների այս շռայլ ու թանկարժեք շրջագայությունները, ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: