Ադրբեջանը վաղ առավոտից մասշտաբային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի դիրքերի վրա. Հոխիկյան
Վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ կուզեի լավ նորությունով խոսել սեպտեմբերի 1-ի առավոտյան, բայց ստիպված եմ ասել, որ Ադրբեջանը վաղ առավոտից մասշտաբային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի դիրքերի վրա։ Հիմա էլ կրակոցները շարունակվում են։
Վատ լուրերի մասին կհայտնի ՊՆ-ն։
Մեր տղաները ամուր են դիրքերում։ Առաջիկա ժամերից սկսած՝ հայրենասիրությունը էլի մոդայիկ կդառնա մարդկանց համար, այնինչ եթե մարդիկ մի քիչ ջանք գործադրեին և օգնեին՝ կահավորելու բոլոր խրամատները, այսօր չէինք ունենա ցավալի դեպքեր»: