Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Քրեական վարույթ՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու համար։ Նախաձեռնվել է նաև քրեական վարույթ՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնում նրա նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քննություն է կատարվում համակողմանիորեն պարզելու քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում կատարված առերևույթ խուլիգանության, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու, քաղաքացուն դանակով սպառնալու, ինչպես նաև ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, բռնությամբ զուգորդված, չարաշահելու հանգամանքները:

Ոստիկանության պարեկային ծառայողից օգոստոսի 30-ին ստացված զեկուցագրի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու հիմնավոր ծագած կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի Թամանցիների փողոցից ոստիկանության բաժին են տեղափոխել մի տղամարդու, որը ոստիկանության բաժնի դիմաց մեքենան կայանելուց հետո չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:

Ներս մտնելով ոստիկանության բաժին՝ քաղաքացին սկսել է դրսևորել ագրեսիվ պահվածք՝ հայհոյել է, ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը: Տեսնելով, որ տղամարդը շարունակում է ագրեսիվ պահվածք դրսևորել և անկանոն շարժումներ է կատարում՝ իրեն վնասելու նպատակով, ոստիկանը փորձել է հանգստացնել քաղաքացուն:

Այնուհետև, քաղաքացին խնդրել է բացել ձեռնաշղթաները՝ ջուր խմելու և լվացվելու նպատակով և, օգտվելով ձեռքերի ազատ լինելու հանգամանքից, անսպասելի միտումնավոր հարվածել է միջանցքում գտնվող պատուհանին, կոտրել այն, ինչի բեկորներից վնասվել է նրա ձեռքը։ Քաղաքացուն ցուցաբերվել է առաջին օգնություն, կանչվել է շտապօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ տղամարդու ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 45-ամյա բնակիչ է: Կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը բաժին բերելու ճանապարհին իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ ոստիկանության բաժնում մի քանի ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, որի ընթացքում, ըստ ձերբակալվածի՝ պաշտպանվելու նպատակով, ինքը հարվածել է ոստիկաններին, հրելու արդյունքում ձեռքով և դեմքով դիպել է ոստիկանության բաժնի պատուհանին, որը կոտրվել է և վնասել իր ձեռքը: Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև ձերբակալվածի փատաբանի կողմից։

Նշված հաղորդումների հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Որոշում է կայացվել պարեկային ծառայողներին ամրակցված, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն առգրավվելու վերաբերյալ։

Ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը բռնությամբ զուգորդված չարաշահելու, լիազորություններն անցնելու մասն առանձացվել է առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ուենցածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: