Ռուսաստանը կշարունակի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ
ՌԴ պաշտպանության նախարարը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Երկու նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։ Շոյգուն շնորհավորել է Ֆիդանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հանդիպման ընթացքում նրանք քննարկվել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:
ՌԴ ՊՆ նախարարը նշել է՝ Ռուսաստանը կշարունակի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ՝ խնդիրների տարբեր շրջանակ լուծելու համար: