Երևանին և Բաքվին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից․ ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, - թվիթերյան(X) իր էջում Հայաստանի սահմանային դեպքերին է անդրադարձել ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն․
«Կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։