ImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին
Քաղաքականություն

Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության հռչակումից 32 տարի անց Արցախն այսօր գոյաբանական վտանգի առաջ է կանգնած, իսկ արցախահայությունը դիմակայում է անմարդկային զրկանքների՝ արժանապատիվ կյանք ունենալու ու սեփական հայրենիքում ապրելու համար:

Այս մասին գրել է Արցախցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը.

«Նույնպիսի գոյաբանական վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու: Ադրբեջանի երեկվա սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում:

Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրը Արցախում, ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:

32 տարի առաջ էլ հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց այն ընդունվեց, քանի որ դա էր Արցախը հայկական պահելու, Արցախի հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու և արժանապատիվ կյանք ապրելու միակ ճանապարհը: Այսօր նույն խնդրի առաջ ենք կանգնած: Ինձ համար, որպես մի մարդու, որը 20 տարուց ավելի տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում և որն ուղիղ մեկ տարի առաջ Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց, շատ պարզ է, որ Արցախի հայերը իրենց որոշումը չեն փոխել: Նրանց համար ոչ մի սով ու տառապանք, անգամ մահը այնքան սարսափելի չէ, որքան Հայրենիքի, ազատության ու արժանապատվության կորուստը:

Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը:

Մեզ պետք է, որ Հայաստանը, ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը:

Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է:

Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:

Մեզ պետք է, որ պահպանվեն մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները: Որքան էլ ժամանակները դժվար լինեն, այդ սկզբունքները փոփոխության ենթակա չեն, քանի որ հենց այդ սկզբունքները պահպանելու կարողությունն է պետությունների կայացման ու հզորացման ցուցիչը:

Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն առաջին հերթին ստիպված լինի բացել Բերձորի (Լաչինի)միջանցքը:

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում պիտի կարողանանք միավորվել և թևութիկունք լինել միմյանց: Այնպես անենք, որ Ադրբեջանն զգա մեր՝ ցանցային ազգ լինելու առավելությունն ու դրա ազդեցությունը: Այնպես անենք, որ 120 հազար մարդու, 30 հազար երեխայի սովի մատնող երկրի ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում արժանանա արհամարհանքի:

Իսկ մենք ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ ոչ մի ադրբեջանական ճնշում, ոչ մի սով չի կարող ստիպել Արցախում ապրող հային հրաժարվել իր հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքից:

Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակը»։