Փաշինյանը Բերձորի միջանցքը փակողներից մեկն է, նա պետք է հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ հայտարարությունից. Իշխան Սաղաթելյան
Բերձորի միջանքցքը փակողներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է՝ իր հայտարարությամբ, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ նաև Արցախը։ Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքին։
«Հետևաբար, բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի և ազգադավ հայտարարությունից»,- ասաց նա։
Այս համատեքստում Սաղաթելյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, իսկ իր գլխավոր հենարանն ուժային կառույցներն են։ Իր խոսքով՝ իրենց շարունակելու են պայքարը՝ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։