Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն

Քրեակատարողական ծառայությունում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներով նախաձեռնվել են քրվարույթներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Հայտնել է ՊՎԾ-ի մամուլի ծառայությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ և անարդյունավետ, առկա են քրեակատարողական հիմնարկների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող ռեսուրսների անխնա վատնման, քրեակատարողական ծառայության հաշվին այլ սպառողների էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ապօրինի տրամադրման դեպքեր, ինչի արդյունքում 2019-2022 թվականներին Քրեակատարողական ծառայության կոմունալ ծախսերի գծով գերածախսը ֆինանսական արտահայտությամբ կազմել է շուրջ 858 միլիոն դրամ:

Ուսումնասիրության արդյունքներով առաջարկվել է վերանայել կոմունալ ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի խնայողաբար օգտագործման, ինչպես նաև դրանց անհարկի սպառումը և վատնումը կանխելու ուղղությամբ:

Ուսումնասիրությամբ դիտարկվել են նաև 2022-2023 թվականներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի օդափոխության և օդորակման համակարգի կառուցման շինարարական աշխատանքները: Պարզվել է, որ վերոգրյալ շինարարական աշխատանքները՝ պայմանագրի դրույթների խախտմամբ, կապալառու կազմակերպության կողմից գրեթե ամբողջությամբ պատվիրակվել են այլ ընկերության, իսկ վերջինիս կողմից ձեռք են բերվել և տեղակայվել են սարքավորումներ, որոնց տեխնիկական պայմանները չեն համապատասխանել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ ձեռք բերման գները մի քանի անգամ ցածր են եղել նախագծով նախատեսված սարքավորումների արժեքներից: Արդյունքում, առանց սահմանված կարգով վերահաշվարկներ իրականացնելու, Քրեակատարողական ծառայության կողմից դրանք ընդունվել են և կապալառու կազմակերպությանն ավել է վճարվել շուրջ 322 միլիոն դրամ գումար: Բացի այդ, նույն պայմանագրի շրջանակներում Ծառայության կողմից արձանագրվել են նաև 79 միլիոն դրամի չափով կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ:

Քրեակատարողական հիմնարկներում իրականացված այլ շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 15,5 միլիոն դրամի տարաբնույթ խախտումներ՝ կատարողական ակտերով ավել հաշվարկված, ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված և պակաս ծավալով կատարված, կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։

Գնման գործընթացների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում դրանք իրականացվել են գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով, ինչի արդյունքում արձանագրվել են նաև պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման դեպքեր:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են նաև մի շարք այլ խախտումներ և պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքեր Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար ձեռքբերվող պատրաստի սննդի մատուցման ծառայությունների մասով:

Ուսումնասիրության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են թվով երեք քրեական վարույթներ. նախաքննությունը ներկայումս շարունակվում է:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։