Թուրքիայի իշխանությունները սատարել և սատարում են ՀՀ դե-ֆակտո իշխանություններին՝ պահպանելու իրենց աթոռը. Արշավիր Ղարամյան
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան նշված անձի՝ իտալական «La Reppublica» պարբերականին տրված հարցազրույցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Արշավիր Ղարամյանը։
«Դա իրենց վարած հակառուսական պատերազմի հրետանային նախապատրաստությունն էր, որից հաջորդեց դե-ֆակտո հանրային հեռուստատեսությամբ հակառուսական «հետևակի» գրոհը, իսկ այս ամենի բարձրակետը եղավ մի ինքնակոչ «ՆԱՏՕ-ական պաշտոնյայի» հրապարակավ կոչ հրավերը՝ «Նիկոլ Փաշինյա՛ն, կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին: ԱՄՆ նախագահ, պահպանե՛ք Հայաստանը»։
Սա ՆԱՏՕ-ի և վերջինիս հանգուցային խաղացող Թուրքիայի կողմից ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձեռքով Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից քշելու, տարածաշրջանն ամբողջությամբ թուրքական «աութսորսի» հանձնելու մեծ ռազմագործողության հերթական արարն է, որ արագ տեմպերով մոտենում է վերջնանպատակին՝ Արցախի համար նշանակելով վերջնական կործանում, իսկ Հայաստանի համար՝ «կործանումից հինգ պակաս»։ Սրանով պարզ է դառնում այն ողջ ջանասիրությունը, որով Թուրքիայի իշխանությունները սատարել և սատարում են ՀՀ դե-ֆակտո իշխանություններին՝ պահպանելու իրենց աթոռը»,- գրել է նա։