ԼՂ հայերի ներկայացուցիչները հրավիրվել էին Բաքու՝ վերաինտեգրման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու, սակայն մերժեցին հրավերը. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 5-ին, երբ ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին հանդես է եկել հայտարարությամբ ասելով․
«ԼՂ հայերի ներկայացուցիչները հրավիրվել էին Բաքու՝ վերաինտեգրման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար, սակայն նրանք մերժեցին հրավերը»։