Ադրբեջանում զինապարտների ուսումնական հավաքներ են անցկացվում
Ադրբեջանում զինապարտների ուսումնական հավաքներ են անցկացվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հավաքներն իրականացվում են 2023թ. նախապատրաստական պլանի համաձայն։ Հավաքներին մասնակցում են պահեստի զինապարտները։
Ուսումնական հավաքներում իրականացվելու են շարային պատրաստության եւ կապի պարապմունքներ, զինապարտները յուրացնելու են զենքի և տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագրերը, ինչպես նաեւ դրանց հետ վարվելու կանոնները։ Հավաքների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվելու է պահեստի զինապարտների մարտական հմտությունների, գիտելիքների ամրապնդման կատարելագործմանը։