Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Քրեական ենթամշակույթը ընդդեմ դատախազության. Կալանավորները բունտ են անելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։ 

Բանն այն է, որ Գլխավոր  դատախազությունը  պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված  համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են  կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին:

«Ժողովուրդ» օրաթերթը, իրավիճակով պայմանավորված, դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գրություն է հասցեագրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարին: 

Վարչության պետը գրությամբ բարձրացրել է 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացած դատական նիստին ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը (նիստի ընթացքում քննվել է դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ պետի որոշումը): 

Բացի սպորտային հագուստով դատական նիստին ներկայանալուց, դատապարտյալը հայտարարել է, որ ինքն ընդունում է քրեական ենթամշակույթը եւ շարունակելու է ընդունել: 

Նշենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 111-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով, որը կրում են պատժի ողջ ընթացքում՝ որոշակի բացառություններով: Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, ապահովում է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում իրավական ակտերի պահանջների միատեսակ կիրառությունը:

Դատապարտյալի կողմից դատարան սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը հիմք ընդունելով՝ վարչության պետը ՔԿԾ պետի պաշտոնակատարին ուղղված գրությամբ առաջարկել է պարզել դատապարտյալին միասնական նմուշի համազգեստ հատկացված լինելու եւ քրեական ենթամշակույթն ընդունելու հանգամանքները»:

Այսինքն՝ կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող անձն իր վարմունքով ստիպել է ողջ համակարգի համար  խաղի նոր կանոն սահմանել: Տեսնենք՝ արդյոք քաղաքական բանտարկյալներին եւս դա կվերաբերի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: