Հաշտեցումը հնարավոր կլինի, եթե Հայաստանը ներողություն խնդրի․ Ալիևի օգնական
Հայաստանը պետք է ներողություն խնդրի անցյալում կատարված «վայրագությունների» համար։ Այս դեպքում հաշտեցումը հնարավոր կլինի։ Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչել։ Ադրբեջանը կողմ է, որ Ղարաբաղ տանող ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ լինի։
«Կարևոր ճանապարհներից է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Այս ճանապարհն ավելի արդյունավետ է, ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ ունի»,-նշել է նա։