Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ուկրաինական լրատվամիջոցներին։
Չորեքշաբթի օրը նրա այցի հնարավորության մասին լրատվամիջոցները ոչ պաշտոնապես տեղեկացել են նախորդ օրը։
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ սեպտեմբերի 6-ի գիշերը Ռուսաստանը հերթական օդային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա։
Օդային հարձակումն ավարտվել է Բլինկենի ժամանումից մի քանի ժամ առաջ։