Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի նոր ռազմական կցորդին
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ Սոներ Օրուչօղլուն ներկայացվել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երախտագիտություն է հայտնել Հայրենական պատերազմում եղբայրական Թուրքիայի ցուցաբերած բարոյական և քաղաքական աջակցության համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու եղբայրական երկրների պետությունների ղեկավարների անկեղծ հարաբերությունների ազդեցությունը ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտներում։
Գեներալ Օրջօղլուն գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ իր գործունեությունը սկսել է Ադրբեջանում որպես ռազմական կցորդ։ Ռազմական կցորդը նշել է, որ ջանքեր կգործադրի ադրբեջանաթուրքական հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցությունը։