Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում․ Կրեմլ
ԱՄՆ-ի և Հայաստանի առաջիկա համատեղ զորավարժությունները Կրեմլում կասկածի տեղիք են տալիս: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է Известия պարբերականը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրությամբ հետևում է այս թեմայով նորություններին։
«Սա անհանգստություն է առաջացնում ստեղծված իրավիճակում։ Պուտինը խորապես վերլուծում է նորությունները և վերահսկում իրավիճակը»,- ճեպազրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։