Հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ հանդիպմանը տեղեկատվություն է ներկայացվել տարածաշրջանում հետհակամարտային իրողությունների և ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։
Մասնավորապես, խոսվել է Հայաստանի «վիճահարույց և սադրիչ» դիրքորոշումների և գործողությունների մասին՝ չնայած ադրբեջանական կողմի առաջ քաշած խաղաղ օրակարգին և համապատասխան կառուցողական առաջարկներին։
Նշվել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը պետք է հստակ հիմնված լինի միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։