Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարարը ռազմածովային ուժերը շփոթել է օդուժի հետ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Գրանթ Շապսը շփոթել է Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերն օդուժի հետ։ Այս մասին հայտնում է LBC ռադիոկայանը, որին նա հարցազրույց է տվել։
Խոսելով բրիտանական ավիակիրների մասին՝ նա նշել է, որ դրանք «ամենամեծն են, որոնք երբևէ ունեցել են թագավորական ռազմաօդային ուժերը»։
Նշվում է, որ սա սխալ հայտարարություն է, քանի որ ավիակիրները շահագործվում են թագավորական նավատորմի կողմից: