Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը
Քաղաքականություն

Համախմբման կոչ ենք ուղղում Արցախի քաղաքական բոլոր ուժերին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին հրաւէրով եւ մասնակցութեամբ հոգեւոր պետերու եւ երեք հայ քաղաքական կուսակցութիւններու բարձրագոյն մարմիններու ներկայացուցիչներուն, Չորեքշաբթի, 6 Սեպտեմբեր 2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ գումարուեցաւ խորհրդակցական յատուկ նիստ մը, միակ օրակարգ ունենալով Արցախի ժողովուրդին զօրակցելու հրամայականը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։ 

Նիստին կը մասնակցէին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը, Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահ Վերապատուելի Փօլ Հայտոսթեան, հայ քաղաքական կուսակցութիւններու բարձրագոյն մարմիններու ներկայացուցիչները՝ տիար Յակոբ Տէր Խաչատուրեան (Հ.Յ.Դ.), տոքթ. Աւետիս Տագէսեան (Ռ.Ա.Կ.) եւ տոքթ․ Վազգէն Համալեան (Ս.Դ.Հ.Կ.), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համաատենապետներ՝ տեարք Ստեփան Տէր Պետրոսեան եւ Գրիգոր Մահսէրէճեան, եւ Կաթողիկոսութեան համահայկական խորհրդաժողովները համակարգող տիար Շահան Գանտահարեան։

Ժողովը կայացաւ մեր հայրենիքին համար ծանրագոյն պայմաններուն մէջ։ Ազրպէյճանի յարձակողապաշտ ռազմաքաղաքական վերջին օրերու դրսեւորումները կ՚ընդգծեն ամբողջական միասնականութեամբ դիմակայելու մեր հաւաքական գոյութեան սպառնացող վտանգները։

Հոգեւոր պետերն ու քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները նախ զեկուցեցին այս հրատապ օրակարգին ուղղութեամբ իրենց տարած աշխատանքներուն մասին։

Զեկուցումներէն ետք, կայացած խորհրդակցութիւններու եւ քննարկումներու ընթացքին ժողովը հաստատեց.-

Ա) Հարկ է, որ մեր բոլոր կազմակերպութիւններն ու կառոյցները շարունակեն անվերապահօրէն զօրավիգ կանգնիլ Արցախին եւ Արցախի հայութեան պատմական իրաւունքներու արդար պայքարին։

Բ) Կոչ կ՚ուղղենք Արցախի քաղաքական բոլոր ոյժերուն համախմբուելու էական նպատակներու շուրջ եւ միասնական ոգիով անգամ մը եւս ապացուցելու արցախահայութեան բռնցքուելու վճռականութիւնը՝ դիմադրելու թշնամիին եւ իր արդար իրաւունքներու ձեռքբերման:

Գ) Կոչ կ՚ուղղենք Հայաստանի Հանրապետութեան Արցախի բանակցութիւններուն կառչած մնալու ինքնորոշման իրաւունքին։

Դ) Իրազեկել հանրային կարծիքը, որ Ազրպէյճան Արցախը պաշարելով դիմած է ցեղասպանական քաղաքականութեան, որուն նպատակն է Արցախի հայաթափումը։

Ե) Դիմել միջազգային բոլոր ատեաններուն եւ միջազգային ընտանիքին, որպէսզի աներկբայօրէն դատապարտեն Ազրպէյճանի նկրտումները եւ ամէն միջոց ի գործ դնեն անյետաձգելիօրէն ապահովելու համար Արցախի ապաշրջափակումը։ Հայաստանի հետ Արցախի ազատ տեղաշարժի ապահովումը երաշխաւորող կողմը ունի յատուկ պատասխանատուութիւն եւ պարտաւորութիւն, զորս ստանձնած է 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեամբ։

Զ) Աշխատանք տանիլ արցախեան հակամարտութեան լուծման գործընթացին առնչուող բոլոր պետութիւններուն մօտ, որպէսզի պարտադրեն Ազրպէյճանին յարգելու մինչ այդ կայացած համաձայնութիւնները եւ անմիջապէս բանալու Բերձորի (Լաչին) միջանցքը։

Է) Անյապաղ օգնութեան փութալ՝ մարդասիրական աղէտի առջեւ գտնուող Արցախի ժողովուրդին, լծուելով համահայկական տարողութեամբ աշխատանքներու։

Համայն հայութիւնը այսօր ունի գլխաւոր առաջնահերթութիւն.- համախմբուի՛լ եւ համակարգուած աշխատանքներ իրականացնել Արցախի շրջափակումը վերացնելու համար։

Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնական համակարգի վերականգնումով, մեր հոգեւոր, ազգային եւ քաղաքական բոլոր կառոյցներն ու կազմակերպութիւնները պարտին հրատապօրէն աշխատիլ Արցախի ինքնորոշման իրաւունքին մեկնակէտով՝ Արցախի ժողովուրդին բոլոր իրաւունքներուն եւ անվտանգութեան ապահովման նպատակին ընդառաջ։

Հոգեւոր պետերը եւ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները կոչ կ՚ուղղեն, եռամիասնական համակարգի սկզբունքէն մեկնած, բոլոր երկիրներուն մէջ, ուր կազմակերպուած համայնքներ գոյութիւն ունին, աշխատանք տանիլ հարկ եղած բոլոր ուղղութիւններով՝ Արցախի հայութեան զօրակցելու եւ Արցախի ապաշրջափակումը իրականացնելու նպատակով։