Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան
ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ու Լաչինի միջանցքի ապաարգելափակումը էական է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Փաշինյանը։