Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակվել է Զապորոժիեի շրջանի վրա
Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքի վրա, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով շրջանի օպերատիվ ծառայություններին։
«Առավոտյան հակառակորդը հարձակվել է Էներգոդարի վրա»,- ասել է օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 7-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների մոտ գնդակոծությունը վկայում է անվտանգության հարցերում Կիևի անպատասխանատու մոտեցման մասին։