Առանց մտածելու դուրս է տվել, մակարդակի հետ կապված ակնհայտորեն խնդիրներ կան. Զախարովան արձագանքել է Սիմոնյանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոպիտ և քաղաքականապես ոչ կոռեկտ հայտարարությանը։
«Դժվար է վիճել՝ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին»։ Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու» աշխատանք է, այլ «քարտուղարի»։ Այդ աշխատանքը նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Նրա ասածով ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Զախարովան տելեգրամյան իր ալիքում։