Ուկրաինան չունի բավարար միջոցներ Ղրիմը վերադարձնելու համար. փորձագետ
Ուկրաինան չունի բավարար ռազմական ռեսուրսներ Ղրիմի վերադարձի գործողություն սկսելու համար: Newsweek-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ֆրեդերիկ Մարտինեսը։
Փորձագետը կարծում է, որ Կիևը չունի բավականաչափ նավեր և ինքնաթիռներ՝ ծովի վրա վերահսկողություն հաստատելու համար։ Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերին ցամաքային զորքերի տեղափոխման համար ավելի շատ ամֆիբիա մեքենաների կարիք կունենան:
Մարտինեսը նաև հավելել է, որ Ուկրաինան ներկայումս ի վիճակի չէ ինքնուրույն կազմակերպել Ղրիմ ներխուժելու լայնածավալ դեսանտային գործողություն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Ղրիմի տարածքային կառուցվածքում փոփոխություններ մտցնելու մասին։ Օրենքի համաձայն՝ նախատեսվում է թերակղզու տարածքային համայնքների տարածքներում ստեղծել ռազմական և ռազմաքաղաքացիական վարչակազմեր։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։