Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները չեն օգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում. Պեսկով
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ինչպես գրում է APA-ն այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ամեն դեպքում, չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Պեսկովը: