Ռուսաստանը բծախնդիր աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Պեսկով
Ռուսաստանը բծախնդիր աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ նրանց միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները: Ռուսաստանը նաև շարունակում է շատ ուշադիր, բծախնդիր հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովը: