Ո՞ւմ օգտին են քվեարկելու քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններին. GALLUP-ը ներկայացրել է հարցումների արդյունքները
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սեպտեմբերի 5-6-ն անցկացված հարցումների արդյունքները Երևանի ավագանու ընտրոթյունների վերաբերյալ:
Նա նախ նշեց, որ հարցումներն անցկացվել են 800 հոգու շրջանում, հեռախոսի միջոցով: Այլընտրանքային սխալը` 3.5 տոկոս:
Հարցին, թե մասնակցելո՞ւ եք Երևանի ավագանու ընտրություններին` 55,3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է, ավելի շուտ այո, նշել է 14,5 տոկոսը, ավելի շուտ ոչ` 7,8 տոկոսը և միանշանակ ոչ` 19,3 տոկոսը, դժվարացել է 3,3 տոկոսը:
«Ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում քվեարկել 2023 թ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություներին». հարցին երևանցիների պատասխանները եղել են հետևյալ հարաբերակցությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Տիգրան Ավինյան 16,3 տոկոս
«Ազգային առաջընթաց կուսակցության», Հայկ Մարության 11,8 տոկոս
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Անդրանիկ Թևանյան - 5,1 տոկոս
«Ապրելու երկիր», կուսակցություն, Մանե Թանդիլյան- 3,8 տոկոս
«Հանրային Ձայն», Արտակ Գալստյան - 3,6 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն, Արտակ Զեյնալյան - 3,4 տոկոս
«Լուսավոր Հայաստան», Դավիթ Խաժակյան - 3,3 տոկոս
«Հաղթանակ» կուսակցություն, Վիկտոր Մնացականյան - 2,7 տոկոս
«Արդար Հայաստան», Նորայր Նորիկյան - 1,9 տոկոս
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն, Նելլի Հարությունյան - 1,5 տոկոս
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն, Արման Ղուկասյան - 1 տոկոս
«Հայաստանի Եվրոպական կուսակցություն», Տիգրան Խզմալյան - 0,9 տոկոս
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, Սուրեն Պետրոսյան 0,9 տոկոս
«Միացյալ Հայաստան», Երվանդ Թարվերդյան 0,9 տոկոս
Նավասարդյանը նշեց, որ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, հրաժարվել է պատասխանելուց 20 տոկոսը: