Ո՞րն էր Բլինքենի՝ Կիև այցի իրական պատճառը
Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եկել է Կիև՝ Վլադիմիր Զելենսկիին հիշեցնելու, թե «ով է երկրի իրական տերը»։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Смотрим» հարթակին:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև որոշ ուկրաինական լրատվամիջոցների կողմից անսպասելի է համարվել։ Միգուցե Վլադիմիր Զելենսկու համար սա անակնկալ էր, բայց իրականում ամեն ինչ վաղուց որոշված էր։ Այս իրավիճակում ԱՄՆ-ն չէր կարող չհիշեցնել Ուկրաինայի նախագահին, թե ով է երկրի իրական տերը»,- հայտարարել է Մեդվեդչուկը։
Քաղաքական տեսանկյունից Զելենսկին սկսել է հեռանալ Միացյալ Նահանգներից՝ երկար ժամանակ խաղալով «իր խաղը Բրիտանիայի հետ, որը նրանց ավելի շատ անվտանգության երաշխիքներ էր տալիս, քան ամերիկացիները»:
Այդ կապակցությամբ Մեդվեդչուկը հայտարարել է, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը Միացյալ Նահանգների կողմից «ակնհայտորեն թուլացած է»։
Հիշեցնենք, որ Բլինքենը երեկ պաշտոնական այցով Կիևում էր: