Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հնարավոր է ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ. թուրք պաշտոնյա
Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կնպաստի աշխարհում կայունությանը: Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ հղում տալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշի հայտարարությանը:
«Ես հավատում եմ Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Դա հնարավոր կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հիմա եկել է միասնական գործելու ժամանակը, ոչ թե անհատապես գործելու»,- ասել է Քուրթուլմուշը։