Օկուպացված Բերձորում մզկիթ կկառուցվի
Օկուպացված Լաչինում (Բերձոր) մզկիթի կառուցման համար տարածք է հատկացվել։ Ինչպես գրում է APA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը, փոխանցում է APA-ն։
«Նախագծային աշխատանքներն ավարտվում են, դրանք կան ընկերության կողմից։ Հուսով եմ, որ նախագծումը շուտով կավարտվի, և կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ինչ վերաբերում է Լաչինի ավերված հուշարձանին, ասեմ, որ Մշակույթի նախարարությունը նախագիծ է ներկայացնում, հուսով եմ, որ մոտ ապագայում այն կհաստատվի ու կիրականացվի»,-հավելել է Մասիմ Մամեդովը։