ԵՄ երկրները խոստացել են Ուկրաինային ԱՄՆ-ից կրկնակի ավելի օգնություն տրամադրել
Եվրոպական երկրները խոստացել են Կիևին ԱՄՆ-ից կրկնակի ավելի օգնություն տրամադրել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտը:
«Եվրոպան ակնհայտորեն առաջ է անցել ԱՄՆ-ից՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու խոստումներով: Դրա հիմնական պատճառը ԵՄ-ի նոր «Ուկրաինական հիմնադրամ»-ն էր՝ 50 միլիարդ եվրո արժողությամբ, սակայն այլ եվրոպական երկրներ նույնպես ավելացրել են աջակցությունը նոր բազմամյա փաթեթներով»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը կարող է համաձայնության գալ բյուջետային դրույթների շուրջ, որոնք թույլ կտան ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայում ռազմական կարիքների համար։