Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը
Քաղաքականություն

Ակնհայտ է՝ Ադրբեջանը ռազմական գործողությունների է պատրաստվում՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել․ Արտակ Բեգլարյան

Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ զինտեխնիկա ու զորք է կուտակում: Այս մասին գրում է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ, ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվ հանդիպումները, Իսրայելից, Չեխիայից ու Թուրքիայից սպառազինությունների ներկրման ինտենսիվացումը, հրադադարի խախտման դեպքերի կտրուկ աճը, հայկական կողմերին ուղղված կեղծ մեղադրանքները: Իսկ վերոնշյալ տեղաշարժերն ուղեկցվել են ադրբեջանական սոցցանցային տիրույթում բազմաթիվ տեսանյութերի ու ռազմաշունչ կոչերի հրապարակմամբ, ինչն ակնհայտորեն թույլատրված ու կազմակերպված էր իշխանությունների կողմից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ՝ հընթացս փորձելով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների ու հասարակությունների վրա, ինչպես նաև ստուգել հայկական կողմերի և տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների արձագանքը: Այս իրավիճակում շատ կարևոր է, որ դիվանագիտական բոլոր գործիքակազմերը կիրառվեն հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման ուղղությամբ՝ բնականաբար, միաժամանակ հնարավորինս պատրաստվելով հավանական ագրեսիան ռազմական միջոցներով դիմակայելուն: Մեկ բան հստակ է. մինչև ռազմական գործողությունների մեկնարկի պահը հնարավոր է կանխել դրանք:

Դիվանագիտական ջանքերի արդյունավետության համար այս փուլում չորս հիմնական սկզբունք կառանձնացնեի, որոնք պետք է Հայաստանի ու Արցախի իշխանությունները հաշվի առնեն՝

1. Հայկական կողմերը երբեք չպետք է միջազգային դերակատարների մոտ ապակառուցողական կողմի տպավորություն թողնեն՝ մշտապես բաց լինելով կառուցողական բանակցությունների ու առաջընթացի համար: Դրա համար շատ կարևոր է արդյունավետ բաց և փակ հաղորդակցությունը բոլորի հետ՝ զգույշ լինելով, որ հանկարծ երկուստեք ավելորդ ակնկալիքներ չձևավորվեն այդ հարաբերություններում և հստակորեն ներկայացնենք ու հիմնավորենք մեր դիրքորոշումները և դրանց հիմքում ընկած շահերն ու պահանջմունքները:

2. Պետք է հատկապես այսպիսի փխրուն ժամանակահատվածներում իշխանությունները զերծ մնան մեր անվտանգային միջավայրի որևէ գործոն թուլացնելու գործողություններից: Այս պահին մեր անելիքը պետք է լինի հակառակը՝ ուժեղացնել բոլոր գործոնները և խուսափել անվտանգային վակուումի ձևավորումից, այլապես այդ վակուումը կարող է դառնալ ցնցում առաջացնող ճեղքը, որին սպասում է Ադրբեջանը: Այդ համատեքստում կարևոր սկզբունքներից է այն, որ մենք պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև հակամարտություններում ակտիվ գործիք լինելուց մյուսների դեմ, քանի որ մեր նման փոքր երկրները բավարար ռազմավարական կապիտալ չունեն գերտերությունների նույնիսկ «խանդին» դիմակայելու համար:

3. Պետք է գտնել Ադրբեջանի այն խոցելի տեղերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կարճ ժամկետում բարձրացնել նրա թշնամական կամ նույնիսկ ապակառուցողական գործողությունների գործնական գինը: Արցախի ցեղասպանական պաշարումը և անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքների գրավումը լավագույն հիմքերն են Հայաստանի համար, որ Եվրոմիությունից ու ԱՄՆ-ից պահանջի Ադրբեջանի և նրա իշխանությունների ու տարբեր հանցագործություններ կատարած անձանց դեմ պատժամիջոցների կիրառում: Կարծում եմ՝ Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում, ինչի հետևանքով Ադրբեջանը լրիվությամբ մարսել է սեպտեմբերյան ագրեսիան ու ՀՀ տարածքների շարունակական օկուպացիան, իսկ հիմա էլ շարունակում է մարսել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը: Քանի դեռ Հայաստանը կոնկրետ գործնական ու հիմնավոր պահանջ-առաջարկներ չի ներկայացրել իր գործընկերներին, նրանք շարունակելու են խաղալ տեխնիկական միջնորդի դեր՝ մոռանալով միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում իրենց պարտավորությունները:

Իհարկե, Ռուսաստանի, Իրանի և այլ դերակատարների հետ հարաբերությունների միջոցով նույնպես կարելի է զգալիորեն բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների գինը և դրանով զսպել նրան, բայց այդ հարաբերությունները պետք է անպայմանորեն հաշվի առնեն նաև նախորդ երկու սկզբունքները:

4. Անշուշտ, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպման գլխավոր գործոններից մեկը Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի դիմադրելու կարողությունն է: Մենք որքան ավելի պատրաստ լինենք հնարավոր ռազմական ագրեսիայի գինը բարձրացնելու նաև ռազմական միջոցներով, Ադրբեջանի իշխանություններն այնքան ավելի դժվարությամբ կկայացնեն Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելու որոշումը:

Վերջում հիշեցնեմ, որ մենք պատերազմ չենք ուզում և մշտապես պատրաստ ենք խաղաղ բանակցություններով կարգավորելու հակամարտությունները, սակայն դա չի կարող լինել «խաղաղ միջոցներով» մեր ժողովրդին ցեղասպանելու և այլ ծանր հանցագործությունների պայմաններում»։