ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ
Քաղաքականություն

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի վերջին հայտարարությունն Արցախի վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն ընդունում է եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած հսկայական տառապանքների լույսի ներքո և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն։ Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականի համապատասխան կոնվենցիայում, ներառում է հետևյալը՝ «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշմամբ՝ «մասնակից պետությունները չպետք է «սպասեն, մինչև կսկսվի ցեղասպանության իրագործումը», և «պարտավորության ամբողջ իմաստը ցեղասպանության կանխարգելումն է կամ կանխարգելու փորձը»:

Տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ Իր վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է՝ «ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ»։ Genocide Watch-ը նույնպես բազմաթիվ ահազանգեր է տարածել այս կապակցությամբ:

Արդեն ինը ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին՝ բացահայտորեն խախտելով  հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունը։ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ պաշարել են Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը։ Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը: Ադրբեջանն օգտագործում է սովամահության հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու քաղաքականություն` հայ ժողովրդին սեփական հայրենիքից հայաթափելու նպատակով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է անում ճանաչել իրավիճակի սրությունը Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի։