ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ
Քաղաքականություն

Արցախում գործող ՀՀ իշխանության արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018-ի ծանոթ եզրույթ. Դավիթ Գալստյան

Ցավոք, 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նա նաև նշել է. «Գրեթե 3 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ այն վարքագծով, ինչով մենք շարժվում ենք, բերելու է նոր սրացման, նոր աղետի: Բազմաթիվ անգամ առաջարկել ենք, որ պետք է փոխել հին, ձախողված գործելաոճը և հասկանալ, որ եթե լինի Արցախի նկատմամբ նոր սրացում, նշանակում է, որ եղած մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու։ Իսկ նոր սրացումը եղավ հումանիտար աղետի տեսքով:

Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հումանիտար աղետի շուրջ սահմանափակվեցին միայն դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ աղետի վերացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Սակայն, հենց Արցախում սկսվեցին իրական քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հանուն Արցախի փրկության, Հայաստանում իշխանական շրջանակները, իսկ Արցախում նրանց արբանյակները, սկսեցին անհանգստանալ, սկսեցին հայտարարել, որ այդ քաղաքական գործընթացները անընդունելի են, իսկ Արցախում գործող արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018 թվականից ծանոթ եզրույթ՝ «... կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախի Հանրապետությունը նախագահ չի ունենա...»:

Ծանոթ է, չէ՞: Եվ այդ տանդեմի քննադատությունների մեջ, ցավոք, ոչինչ չի ասվում արցախյան ճգնաժամում Հայաստանի իշխանությունների դերի մասին, Փաշինյանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ռուս խաղաղապահների նկատմամբ ատելություն տարածելու մասին, և այլն, և այլն:

Սիրելի Հայրենակիցներ

Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցությունը, Արցախի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններին առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, վստահ լինելով, որ իր շուրջ մենք ունենալու ենք հասարակության կոնսոլիդացիա ընդհանրապես, և քաղաքական ուժերի կոնսենսուս՝ մասնավորապես:

Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախնդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»։