Բայրամովը սպառնալիքի աղբյուր է անվանել «Ադրբեջանի տարածքում» հայկական զինված ուժերի ներկայությունը
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և նրա ստեղծած «ֆիկտիվ» ռեժիմը մերժել է բեռնափոխադրումների համար՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի համաժամանակյա օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ապացուցում է հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունների կեղծ լինելը։
Բայրամովի խոսքով՝ Հայաստանը «խոչընդոտում» է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին։
«Հայաստանը չի դուրս բերում իր զինված ուժերը «ադրբեջանական» տարածքներից, ինչը սպառնալիքի աղբյուր է»,-ասել է Բայրամովը։