Բայրամովն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել։
APA-ի հաղորդմամբվ՝ ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը Բորելին ասել է իբրև «Հայաստանի սադրանքները», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարությունները» չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: