Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով. բոլորը սպասում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որոնք մեծամասնությունը կառավարության հեղինակած նախագծերն են և հիմնականում նոր են, քննարկվելու են առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով։
Իհարկե, հաջորդ շաբաթ կրկին շարունակվելու է Երևանի ավագանու քարոզարշավը, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորներին ասվել է, որ պետք է մասնակցել նիստերի աշխատանքներին։ Խոսքը հատկապես չորեքշաբթի օրվա մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի և պատասխանի պատգամավորների հարցերին։ Վերջինիս վաղուց խորհրդարանում չեն տեսել, և հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այդ օրը։
Առհասարակ, սպասելի է, որ օրակարգից շեղումներ կլինեն, և քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի և հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ։ Ընդդիմության հետ բախումները, իհարկե, անխուսափելի կլինեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: