Ո՞րն է մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն ըստ Բայդենի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գլոբալ տաքացումը մնում է մարդկության միակ իրական սպառնալիքը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости գործակալությունը:
«Միակ էկզիստենցիալ սպառնալիքը, որին բախվում է մարդկությունը, նույնիսկ ավելի վատ, քան միջուկային պատերազմը, գլոբալ տաքացումն է 1,5 աստիճանով առաջիկա 20...10 տարում», - ասել է նա:
Նա նշել է, որ Երկրի վրա գլոբալ տաքացման հարցում «հետդարձ չկա»։