Ադրբեջանն իրականացնում է խոշոր սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։
Արցախի ՊԲ