ԱԺ–ն չշնորհավորեց. Պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ ուղերձ չի եղել Արցախի նորընտիր նախագահին. Գեղամ Մանուկյան
Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու և ինքնորոշման իրավունքը պաշտպանող, մարտահրավերիները դիմագրավող սիրելի Արցախի հանրապետության սիրելի հայրենիքկացիներ, ԱԺ մեկնակող օրակագրում թերևս առաջին կետը կարող էր լինել շաբաթ օրը Արցախի նորընտիր նախագահին ողղված ողջույնի խոսքը։ Այսպես իր ելույթն սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը, արձակուրդից հետո մեկնարկած ԱԺ առաջին նիստի ժամանակ;
Նա ԱԺ ամբիոնց շնոհավորեց Արցախի հանրապետության նախագահ Շահրամանյանին և Արցախի քաղաքացիներին։
«Արցախի ԱԺ–ն վճռականությամբ, պահի թելադրանքը գիտակցելով, առաջին իսկ քվեարկությամբ ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Շատ պատասխանատու փուլ է երկրի համար, ու հույս ունենք, որ Արցախի նախագահը վճռականություն կցուցաբերի»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև նկատեց, որ մինչ օրս Հայաստանից ոչ մի պաշտոնական շնորհավորանք չի ուղղվել Արցախի նորընտիր նախագահին։
«Հայաստանի ժողովուրդը շնորհավորել է Շահրամանյանին, որոշ երկրներ դատապարտել են ընտրությունը, և, որքան էլ զարմանալի է, պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ չի եղել»,–եզրափակեց Գեղամ Մանուկյանը։