Սա պետք է մեզ համար հետագայում դառնա Ալիևին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն. Արծվիկ Մինասյան
Մենք պետք է ի լուր աշխարհի հայտարարենք, թե ինչպես է Ադրբեջանի վայրագ ռեժիմը Հադրութի կենտրոնում մարդկանց գնդակահարել։ Այդ մասին այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Պետք է ցույց տանք, թե ինչպես է ադրբեջանական բանակ կոչված խուժանը թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ արդեն անպաշտպան զինվորների նկատմամբ մահապատիժ իրականացնում։ Սա պետք է մեզ համար հետագայում դառնա Ալիևին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Մինասյանի՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, գործողություններ արվեն ցույց տալու, որ մենք գործ ունենք մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։