Բաքուն ռազմական տեխնիկա կուտակում է սահմանին, տեսանյութերից դա երևում է. փոխնախարար
Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք։ Այս մասին ԱԺ—ում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` լրագորղների հետ զրույցում։ Նա նշեց, որ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։
«Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, թե պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։
«Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասաց Արման Սարգսյանը։