Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման. Գուրգեն Մելքոնյան
ՌԴ-ն միշտ մեր տեղը որոշել ա, մեզ ասել ա, թե ուր պետք ա գնանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:
«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ կալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իրա ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն», - ասաց պատգամավորը։