Կրեմլը դեռ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին ահազանգեր չի ստացել. Պեսկով
Արևմտամետ վերլուծաբանները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու` Հայաստանի ցանկության մասին, սակայն նման պաշտոնական ազդակներ Ռուսաստանը չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս թեմայի շուրջ շատ դատողություններ ենք տեսնում Հայաստանում արևմտամետ վերլուծաբանների կողմից, բայց այդ կապակցությամբ որևէ պաշտոնական ազդանշան չենք ստացել»,- ասել է նա։