Պեսկովն անընդունելի է անվանել ռուսական սահմանների մոտ ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը
Ռուսաստանը պետք է պաշտպանի իրեն և չի կարող թույլ տալ, որ ազգայնական վարչակարգն ուժեղանա իր սահմաններին: «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը շատ լավ է ընկալվում, այն թափանցիկ է, հիմնավորված ու հետևողական, որևէ նոր տարր այստեղ չի հայտնվել և չի կարող հայտնվել։
«Մենք պետք է պաշտպանենք մեզ և մեր ապագա սերունդներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազգայնական ռեժիմը հայտնվի մեր սահմաններին, և ուժեղանա մեր սահմաններին: Մենք չենք կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի հրթիռները և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները տեղակայվեն մեր սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Մեզ համար անընդունելի է, ուստի մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- ասել է Պեսկովը։