Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկիին անվանել է Covid-23
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համեմատել է կորոնավիրուսի հետ և կանխատեսել, որ Արևմուտքը դեռ ստիպված կլինի նրա ցավից «մի կում վիշտ խմել»։ Այս կերպ նա պատասխանել է Ուկրաինայի առաջնորդի սպառնալիքին Եվրոպային, եթե վերջինս դադարեցնի Կիևին աջակցելը։
«Զելենսկին Արևմուտքի համար Covid-23 է. նրա ցավից դեռ «մի կում վիշտ կխմեն»»,- գրել է Զախարովան։