Իրավիճակը սահմանին լարված է. Ադրբեջանը զորքերի կուտակում ունի. Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է Փաշինյանը․
«Այն գնահատականները, որոնք տվել եմ կառավարության նիստի ընթացքում այսօր չեն փոխվել»,- նշել է նա։
Փաշինյանը նշել է ,որ սահմանային լարվածության իրավիճակով պայմանավորված՝ հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․
«Ստեղծված լարվածության հետ կապված Վլադիմիր Պուտինին չեմ զանգել, քանի որ նրան ասելու որևէ նոր բան չկա։ Նա իրադրությունից լավագույնս տեղյակ է։ Որոշ ժամանակ առաջ մենք զրուցել ենք այս թեմայով, և այդ ցրույցից հետո որևէ բան չի փոխվել»,- ասել է Փաշինյանը։