Պուտինը հայտարարել է նորագույն զինատեսակների ստեղծման ուղղությամբ աշխատանքի մասին
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքի վրա աշխատանք է տարվելու: Այս մասին գրում է TACC-ը։
«Եթե նայեք անվտանգության ոլորտին, ապա նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքերը կապահովեն ցանկացած երկրի անվտանգությունը մոտակա պատմական ապագայում։ Մենք դա շատ լավ հասկանում ենք և աշխատում ենք դրա վրա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի նիստերի մոդերատորների հետ հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Փհենյանն առաջնորդվում են երկկողմ հարաբերությունների շահերով, իսկ Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն հետաքրքրված չեն Վաշինգտոնի հայտարարություններով։