Կրեմլը դեռևս որևէ ազդանշան չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի ենթադրյալ ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդանշաններ չի տեսնում: Այս մասին TACC-ի հարցին ատասխանելով ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայով, այդ թվում, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբանների կողմից, որոնք բազմիցս քննարկել են դա։ Բայց մենք այդ կապակցությամբ պաշտոնական ազդանշաններ չենք ստացել»,- ասել է Պեսկովը։